ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհակալական նամակը Օնտարիոյի հայ-կանադական բժշկական ընկերակցության նախագահ Անի Հասրջյանին

Հարգելի՛ տիկին Հասրջյան,
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության անունից իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Օնտարիոյի հայ-կանադական բժշկական ընկերակցությանը՝ Արցախի Հանրապետության Զինված Ուժերի զինվորական հոսպիտալին էլեկտրովիրահատական սարքեր տրամադրելու համար:
Երախտապարտ ենք, որ ձեր զորակցությունն ենք հայտնել Հայոց սահմանը անառիկ պահող զինվորներին:
Ընկերակցությունն այն կառույցներից է, որը կոչված է համախմբելու համայն հայության ներուժը, աջակցելու Հայաստանին և Արցախին: Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման գործում առանձնակի ներդրում ունի կանադահայ համայնքը, որը լրջորեն զբաղվում է ազգային ինքնության պահպանման ու զարգացման գործով:
Ձեզ և ընկերակցության բոլոր անդամներին մաղթում ենք ուժ, եռանդ ու կորով` իրականացնելու համար ձեր առջև դրված բարդ ու պատասխանատու, սակայն հույժ կարևոր առաքելությունն` ի շահ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության և համայն հայության:
Հարգանքով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ