Իսպանիայի Սուեկա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սուեկան դարձել է Իսպանիայի 28-րդ քաղաքը,  որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին  «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են «Արարատ» հայկական միությունից:

Սուեկայի քաղխորհուրդը կազմող 5 կուսակցություններ՝ Կոմպրոմիսը, Սիուդադանոսը,  Սոցիալիստական և Ժողովրդական կուսակցություննները և Պոդեմոսը կողմ են  քվեարկել «Արարատ» հայկական միության միջնորդագրին, որը ներկայացրել են Սուեկայում միության ներկայացուցիչներ Էլլա Ղազարյանը և Արարատ Առաքելյանը:
Բանաձևը նիստում պաշտպանել է քաղաքապետ Ռակել Տամարիտը:  Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությանն ուղղված քննադատական ելույթներով հանդես են եկել նաև խորհրդի մյուս ներկայացուցիչները’ հորդորելով Իսպանիայի Կենտրոնական իշխանությանը  հետևել իրենց օրինակին:
Շնորհակալական խոսքով հանդես է եկել հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը,  ով պատմական է համարել Սուեկայի այս քայլը՝ խնդրելով միասնաբար պայքարել արդարության հաստատման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
1 2
Scroll Up