Մխիթարյանի գոլն օգնում է Մանչեսթեր Յունայթեդին դառնալ Եվրոպա լիգայի գավաթակիր

Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում հոլանդական «Այաքսը» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ուժերը չափեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և պարտվեց 0:2 հաշվով:

Հանդիպման մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են «Մանչեսթեր արենա» ստադիոնում մայիսի 22-ին Արիանա Գրանդեի մենահամերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության պատճառով զոհված մարդկանց հիշատակը:

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում հարվածից հետո գնդակն անդրադարձից հետո հայտնվեց Անդրե Օնանայի պաշտպանած դարպասում:

Հաշիվը 48-րդ րոպեին կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եվրոպա լիգայի եզրափակչում:

28-ամյա ֆուտբոլիստը խաղի ընթացքում ստացավ դեղին քարտ և փոխարինվեց 74-րդ րոպեին:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: Այս հաղթանակը թույլ կտա «կարմիր սատանաներին» 2017/18թթ. մրցաշրջանում ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Scroll Up