Երևանում մոտ 2 մլն ծաղիկ կտնկվի

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, Մայրաքաղաքի ծաղկային տարածքների համալրման գարնանային ծրագրի շրջանակում մայիսի 5-ից մեկնարկել են երևանյան այգիների, պուրակների ու փողոցների կանաչ գոտիների ծաղկապատման աշխատանքները:

Մոտ 2 միլիոն ծաղկասածիլից 1.2 միլիոնը մայրաքաղաքի փողոցներ են տեղափոխվել Երևանի քաղաքային ջերմատնից: Այս ուղղությամբ գարնանային փուլի աշխատանքները կավարտվեն հունիսի 15-ին: Նշված ժամանակաշրջանն ամենաարդյունվետն է ծաղիկների տնկման և դրանց կպչողականությունն ապահովելու համար:

Հավելենք, Մայրաքաղաքի վարչական շրջաններում 2015-ին իրականացված ծաղկապատման աշխատանքների ընթացքում տնկված ծաղիկների թիվը հասել էր 2.2 միլիոնի, որից 1 միլիոն 250 հազարն աճեցվել է Երևանի քաղաքային տնկարանում:

Scroll Up