Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Տուլայի Գրան Պրիի լավագույն տասնյակում է

Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Տուլայում մասնակցել է «Գրան Պրի» մրցաշարի:

Ստեփանյանը խմբակային վազքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ սկրեչում` 8-րդը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը՝ հղում կատարելով  հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանին.

«Հեծանվահրապարակում սա Էդգարի առաջին միջազգային մրցաշարն էր: Նա լավ հանդես եկավ և երկու մրցաձևերից UCI-ի (Հեծանվորդների միջազգային միություն) ցուցակի համար կարևոր վարկանիշային միավորներ վաստակեց»,- նշել է Արմեն Գյոզալյանը:

Մայիսի 24-ին Էդգար Ստեփանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին:

Scroll Up