Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել. ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարություն է տարածել

44509

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ շփման գծում վերջին օրերի լարվածության վերաբերյալ։

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են։

Հակասական տեղեկություններ կան վերջին հրետակոծումների թիրախների, տուժածների եւ հասցված վնասի մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են լրացուցիչ տվյալներ եւ վերլուծություններ հավաքել՝ առկա իրավիճակի մասին առավել հստակ պատկեր ունենալու համար։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները, ու կողմերին կոչ անում անել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում հետագա սրումից խուսափելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։