Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի տարվա լավագույն գոլի հեղինակ

66697

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «կարմիր սատանաների» 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ:

«Չէի կարող վրիպել, քանի որ փոխանցում էի ստացել «Աստծուց» (Զլատան Իբրահիմովիչ,- խմբ)»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մխիթարյանը մրցանակաբաշխության ժամանակ:

Հայ ֆուտբոլիստը «կարիճ» հարվածով գոլ է խփել նախորդ տարվա դեկտեմբերին` «Սանդերլենդի» հետ կայացած խաղում:

Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» դարպասը.