Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը նշանակվել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ

default

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Զաքարյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասվում է հրամանագրում: