75 տարեկանում մահացել է «Հայաստան. մի ազգի գոյատևում» գրքի հեղինակը Քրիստոֆեր Ջ. Ուոքերը

%d5%a3%d5%ab%d6%80%d6%84

«Հայաստան. մի ազգի գոյատևում» (Armenia. Survival of a Nation) գրքի հեղինակը ՝ բրիտանացի պատմագետ և գրող Քրիստոֆեր Ջ. Ուոքերը, կրթությունը ստացել է Օքսֆորդի համալսարանում:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով accc.org.uk կայք-էջին, հայտնում է, որ հետաքրքրությունը Օսմանյան կայսրության նկատմամբ՝ նրան մղեց առավել խորությամբ ուսումնասիրելու Հայաստանն ու նրա պատմությունը:Հետազոտական ուսումնասիրության նպատակով այցելել է Երևան, Կարս, Անի, Վան, Ս. Էջմիածին: Այդ հետազոտությունների արդյունքներն ամփոփվեցին 1980 թվականին հրատարակած «Հայաստան. մի ազգի գոյատևում» գրքում, որտեղ ներկայացնում է այն հույսերն ու հիասթափությունները, որոնք նախորդեցին 1915 թ-ի Հայերի ցեղասպանությանը Օսմանյան Թուրքիայում: Նա դիտարկեց Մեծ տերությունների դերն այդ խնդրում, որոնք  ունեին հատուկ պատասխանատվություն, բայց նրանք չդրսևորեցին բավարար քաղաքական կամք՝ այն իրականացնելու համար:

Քրիստոֆեր Ջ. Ուոքերը ուսումնասիրել է նաև Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարիները:

Այս գիրքն իր մեջ ներառում է նաև ավելի քան 120 հայկական քաղաքական  և ռազմական  կերպարների կենսագրություններ:

christpher-walker