Գլենդելում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կբացվի

%d5%b0%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%ab%d6%80

Մայիսի 19-ին Գլենդելի Կենտրոնական գրադարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կբացվի, հաղորդում է Glendale California-ն:

Գլենդելի վերաբացված եւ վերանորոգված Կենտրոնական գրադարանի գլխավոր առանձնահատկությունը Reflect Space-ն է։ Այն ցուցահանդեսային տարածք է՝ նախատեսված ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումներն ու մարդկանց նկատմամբ վայրագություններն ուսումնասիրելու համար։

«Հիշողության բնանկար. Ցեղասպանության վկաներն ու հետեւանքները» խորագրով առաջին ցուցահանդեսը կներկայացնի ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմությունները։ Ցուցահանդեսում ներկայացված կլինեն նաեւ Ցեղասպանություն վերապրածների ժառանգների արվեստի գործերը, գրում է news.am-ը։