Մեկնարկել է 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը. ուղիղ

parliament_0

Մեկնարկել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։ Վերջինս նոր խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է:

Նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հրաժարական կներկայացնի: Այնուհետև պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ:

Հայաստանի Հանրաեպտական կուսակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բալոյանին,ինչի մասին երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ–ն ԱԺ փոխնախագահների պաշտոնում կառաջադրի Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքը կառաջադրի Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ-ն քննարկման կներկայացնի խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ից 9 դարձնելու հարցը:

Ելույթով հանդես կգա Նախագահ Սերժ Սարգսյանը։