ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալն ընդունեց Ավստրիալիայում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ Լեն Ուիքսին

2

Մայիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդունեց ծագումով նորզելանդացի, Ավստրիալիայում ՄԱԿ-ի  գրասենյակի ներկայացուցիչ Լեն Ուիքսին և նրա տիկնոջը՝ Արմինե Հակոբյանին:

Ողջունելով հյուրերին՝ Սերժ Սրապիոնյանը  բարձր գնահատեց նրանց  հայանպսատ գործունությունը:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց ծրագրերը: Լեն Ուիքսը մասնավորապես նշեց. « «Ծագում» ծրագիրը նպատակ ունի աշխարհին ներկայացնել Հայաստանի, Բաշկորտոստանի, Չինաստանի և Նեպալի մշակույթն ու պատմությունը: Հենց այս ծրագրի շրջանակներում ես գրեցի «Ծագում: Բացահայտում» վեպը, որը թարգմանվել է նաև հայերեն: Իսկ «Որդեգրի´ր մի գյուղ» ծրագիրը միտված է ուղիղ հարաբերություններ հաստատելու հայկական Սփյուռքի և հայաստանյան գյուղերի միջև՝ փորձելով աջակցել գյուղական բնակավայրերի համաչափ զարգացմանը: Սփյուռքի դերակատարությունը մեծ է, քանի որ այն դառնում է կապող օղակ Հայաստանի գյուղերի, սփյուռքահայ անհատների և կազմակերպությունների միջև, ովքեր հնարավորություն և ցանկություն ունեն օգնելու  գյուղական համայնքներին: Նոր Զելանդիայի հայկական համայնքը «Որդեգրի´ր մի գյուղ» ծրագրի շրջանակներում արդեն սկսել է աջակցել Արենի գյուղին»:

55