Հայկական երաժշտության փառատոն Աբխազիայում

%d6%83%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b61

Օրերս Գագրայի շրջանի Ալահաձիհ գյուղում տեղի ունեցավ «Մենք միասնական ենք» խորագրով հայկական երաժշտության հերթական՝ 22-րդ փառատոնը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազի հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրման 25-ամյակին: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, փառատոնը ներածական խոսքով բացեց Գագրայի շրջանային հայկական համայնքի նախագահ, փառատոնի հիմնադիր Խաչիկ Մինասյանը։ Ողջույնի խոսքով հավաքվածներին դիմեց Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ  Խաջիմբան։ «Սրտանց շնորհավորում եմ բոլորին, ովքեր եկել են մասնակցելու այս տոնին»,-ասաց նա: Համառոտ ներածական խոսքից հետո նա հայտարարեց փառատոնը բացված:

Հազարավոր հանդիսատեսներին մեծ բավականություն պատճառեցին սիրված համույթների և անհատ կատարողների ելույթները:

Հավելենք, որ փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1996 թվականին, որը այնուհետև դարձավ ավանդական:

%d6%83%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b6