ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

img_4758

Մայիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախարարության ծրագրերին մասնակցության հայտերի, իրականցրած միջոցառումների, առաջիկա անելիքների մասին, ներկայացրին նոր առաջարկներ:

Նախարարի տեղակալը Սերժն Սրապիոնյանը կարևորեց Առաջին Հարապետության 100-ամյակին նվիրված համապետական միջոցառումների կազմակերպման գործընթացում նախարարության ակտիվ մասնակցությունը և առաջիկա՝ «Վարդանանց հետքերով» խորագիրը կրող շաբաթվա շրջանակներում իրականացվող հանդիպումների ու միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու լայն լուսաբանումը:

Աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց նախարարության պաշտոնական կայքի համապատասխան բաժինների պատասխանատուների նշանակման վերաբերյալ Սփյուռքի նախարարի հրամանը և հանձնարարեց հետևել և   ժամանակին տեղադրել անհրաժեշտ նյութերը:

Քննարկվեցին կազմակերպական և աշխատանքային այլ հարցեր:

10-05-2017