Սլավի Ավիկ Հարությունյանի «Անթռչուն երկինք» ժողովածուի իսպաներեն թարգմանության շնորհանդեսը Վալենսիայում

%d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1
Օրերս Վալենսիայի «Արարատ» հայկական միության, «Կարենա» հրատարակչության և FNAC գրախանութների ցանցի նախաձեռնությամբ, Վալենսիայում տեղի ունեցավ բանաստեղծ Սլավի Ավիկ Հարությունյանի «Անթռչուն երկինք» ժողովածուի իսպաներեն թարգմանության շնորհանդեսը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից, հեղինակին և գիրքը ներկայացրեց Միսլատայի մշակութային շարժում կազմակերպության նախագահ, «Հայ ժողովրդի լավագույն բարեկամ» մրցանակի դափնեկիր Սալվադոր Գարսիա դե լա Մոտան, ով հանգամանալից հանդիսատեսին հրամցրեց հեղինակի խոհափիլիսոփայական, հայ ժողովրդի աննկուն պայքարի և կարոտալից սիրո անկրկնելի մտքերը:
Բանաստեղծի ելույթը թարգմանեց Հայկական միության ներկայացուցիչ Մովսես Մխիթարյանը:
Հեղինակը խոսեց իր ստեղծագործական ուղու մասին, մասնավորապես, մեջբերումներ անելով «Սասունցի Դավիթ» էպոսից, փորձեց հատուկ շեշտադրումներով կարևորել հայ ժողովրդի հավաքական կերպարը մարմնավորող առաջնորդի դերը հատկապես այսօր, երբ Հայոց աշխարհն ապրում է պատերազմական տագնապալից իրավիճակում:
Ելույթի ավարտին բանաստեղծը պատասխանեց ներկաների հարցերին:
Շնորհանդեսի ընթացքում ելույթներ ունեցան Իսպանիայում անվանի ջութակահարուհի Տաթևիկ Խաչատրյանը, տաղանդաշատ երգիչներ Էդգար Աբրամյանը, Աննա Ասոյանը և Էդգար Մարտիրոսյանը:
Հեղինակի հայերեն ստեղծագործությունները ներկայացրեց «Արարատ» միության փոխնախագահ Գայանե Ղազարյանը:
%d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a11%d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a12%d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a13%d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a14 %d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a15 %d5%be%d5%a1%d5%ac%d5%a5%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a16