Սիրիայի ճարտարագիտության զարգացումը և հայկական գաղութի ներդրումը» խորագրով դասախոսություն «Նարեկացի» արվեստի միությունում

18423781_1369302489771650_6978695634347315170_n

Մայիսի 17-ին, ժամը՝ 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում-դասախոսություն ճարտարագետ Կարպիս Մինասեանի հետ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են միությունից, միջոցառումը կրում է «Սիրիայի ճարտարագիտության զարգացումը և հայկական գաղութի ներդրումը» խորագիրը։

Դասախոսության ընթացքում կխոսվի 20-րդ դարում Սիրիայի ճարտարագիտության զարգացման գործում հայկական գաղութի կողմից ծավալված մեծ և նշանակալի գործունեության մասին։

Ճարտարագետ Կարպիս Մինասեանը նախնական կրթությունը ստացել է հայկական Հայկազյան վարժարանում, ապա Քարեն Եփփեի անվան հայկական ճեմարանում։