Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովին

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be5

Մայիսի 8-ին Վարշավայի Գյուղատնտեսության ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը (Լեհաստանի հայերի առաջին համաժողովը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 8-ին), որին մասնակցում էր նաև աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը և Լեհաստանում ՀՀ դեսպանությունը: Համաժողովի գործընկերներ էին Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամը, Կրակովի հայկական մշակութային ընկերակցությունը, Լեհ-հայկական հիմնադրամը, Լեհաստանի հայկական հիմնադրամը, Վրոցլավի Լեհաստանի հայերի միությունը, Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոնը, Հայ դատի Լեհաստանի գրասենյակը, Հայ-լեհական հասարակական կոմիտեն, Գլիվիցեի Յուզեֆ Թեոդորովիչի անվան հայկական համայնքը, Լեհ-հայկական առևտրաարդյունաբերական պալատը, Հայ-լեհական համագործակցության կազմակերպությունը, «Ջուլիայի Սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամը, Լեհաստանի մի շարք քաղաքների համայնքային կազմակերպություններ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանատնից, համաժողովը մեկնարկեց Լեհաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգներով: Համաժողովին իր ուղերձն էր հղել Լեհաստանի Սեյմի նախագահ (մարշալեկ) Մարեկ Կուխչինսկին: Համաժողովին ներկա ԼՀ Սենատի անդամ Յան Մարիա Յակովսկին համաժողովի մասնակիցներին փոխանցեց ԼՀ Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու ողջույնը:

Համաժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ ելույթներով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը:

Այնուհետև համաժողովի ընթացքում տեղի ունեցան թեմատիկ քննարկումներ: Լեհաստանի համ համայնքի կազմակերպման և համայնքային կյանքին վերաբերող թեմատիկ քննարկումը վարում էր ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, իսկ բանախոսներն էին Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Հայ Կաթողիկե եկեղեցու Վարշավայի և Կենտրոնական Լեհաստանի հոգևոր հովիվ Յուզեֆ Նաումովիչը, Գլիվիցեի Յուզեֆ Թեոդորովիչի անվան հայ համայնքի ներկայացուցիչ Բոգդան Կասպրովիչը և Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը:

Համաժողովի ամփոփիչ քննարկման թեման հայապահպանության խնդիրներն էին, որը վարում էր Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Հիմնական զեկուցողներն էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Վարդապետ Ծատուրյանը և Կրակովի հայկական դպրոցի տնօրեն Գոհար Խաչատրյանը:

Իր ելույթում նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն անդրադարձ կատարեց Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում Հայաստանի որդեգրած քաղաքականությանը, ներկայացրեց Հայկական սփյուռքի կառուցվածքը, անդրադարձավ Լեհաստանի հայ համայնքին: Նախարարը ներկայացրեց համահայկական նշանակություն ունեցող խնդիրները, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, նոր սպասվող նախաձեռնությունները` կարևորելով Լեհաստանի հայկական կազմակերպությունների և հայ համայնքի ակտիվ մասնակցությունը:

Համաժողովի ընդմիջումների և հյուրասիրության ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի հայ համայնքի ակտիվ գործիչների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ծանոթանալով նրանց գործունեությանը և պատասխանելով նրանց հուզող հարցերին:

Համաժողովի շրջանակներում Վարշավայի Գյուղատնտեսության Ազգային գրադարանի ճեմասրահում կազմակերպվել էր Լեհաստանում բնակվող հայազգի գեղանկարիչ Գրիգոր Ասլանյանի նկարների ցուցահանդեսը:

Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև Իսպանիայում բնակվող հայազգի գործիչ Արարատ Ղուկասյանի «Փնտրտունքերի ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուի լեհաստանյան շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

1%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be2%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be3%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be4%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%802