Սփյուռքի նախարարությունը մեզ միշտ ուշադրության կենտրոնում է պահում. սիրիահայ հայրենադարձ

%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5

Ստեփան Մահշիգյանը ընտանիքի հետ 2012 թվականին է Սիրիայի Քեսապ բնակավայրից Հայաստան եկել: «Հայերն այսօր»-ի հետ զրույցում Ստեփանը նշեց, որ Հայաստանում իրենց լավ են զգում, լիարժեք ինտեգրվել են հայաստանյան կյանքին, նույնիսկ տուն են կառուցում, որպեսզի մշտապես հաստատվեն հայրենի հողում: Շատ են տպավորված մարդկանց ջերմ ու անկեղծ վերաբերմունքից, որոնք սկզբնական շրջանում տարբեր հարցերում նրանց միշտ աջակցել են:

Ստեփանն աշխատում է «Աուտիզմ» կենտրոնում, իսկ կինը՝ Կարմենը, ձեռագործությամբ է զբաղվում, հիմնականում շարֆեր և ձեռագործ այլ իրեր է տան պայմաններում պատրաստում: Կտորը երևանյան խանութներից ձեռք բերելուց հետո՝ աշխատանքի է անցնում և տարբեր նախշերով շարֆեր կարում, որոնք նաև Վրաստան են արտահանում:

«ՀՀ սփյուռքի նախարարությունը հետևողական է Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու հարցում. մեզ միշտ ուշադրության կենտրոնում է պահում: Այս նախաձեռնություններն էլ խթանում են, որ նոր հաճախորդներ ունենանք, ճանաչում ձեռք բերենք, որի համար շնորհակալ ենք շատ»,-ասաց «Հայերն այսօր»-ի զրուցակիցը:

Հավելենք, որ Ստեփան Մահշիգյանը կնոջ հետ մայիսի 5-ին մասնակցում էր  ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցած Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառքին:

Գևորգ Չիչյան

%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b51