Ամերիկահայերը հաջողության են հասնում նաև Մեյնում. տեսանյութ

sddefault

Մեյն նահանգի Վեստբրուք քաղաքի գործադիր ղեկավարը ստորագրել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր, որի ներածական մասում նշվում է 1,5 միլիոն հայերի ոչնչացման՝ Օսմանյան կանխամտածված ծրագրի մասին։ Փաստաթուղթը կնքվել է Վեստբրուքի քաղաքապետարանի կնիքով։ Նահանգում մեր համայնքի հաջողություններն այսքանով չեն ավարտվում։ Մեյնի նահանգային խորհրդարանի խոսնակի պաշտոնում է ընտրվել Սարա Գիդեոնը՝ հայկական արմատներով:

Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության տեսանյութում.