Իտալական Տոլֆա քաղաքի համայնքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 

%d5%ad%d5%a1%d5%b9%d6%84%d5%a1%d6%80%d5%b9%d5%b7

Հռոմի հայ համայնքի (Assoarmeni)  ասոցիացիայի նախաձեռնությամբ իտալական Տոլֆա քաղաքի համայնքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Nouvelles d’Arménie պարբերականը, հայտնում է, որ քաղաքապետ Լյուիջի Լանդին իր խոսքում նշել է, որ Հռոմից ոչ հեռու գտնվող այս փոքրիկ քաղաքը միշտ հարգել է Հայոց ցեղասպանությանյ անմեղ զոհերի հիշատակը։

Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում քաղաքային իշխանությունների դրսևորած մարդասիրության համար:

Այնուհետև  քաղաքային այգում տեղի է ունեցել խաչքարի բացման և օծման արարողություն ՝ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տիրայր Հակոբյանի  օրհնությամբ: