Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկ Ամմանում

%d5%a1%d5%b4%d5%b4%d5%a1%d5%b61

Ապրիլի 24-ին Ամմանում հովանավորությամբ Պատրիարքական փոխանորդ և Հորդանանի Հայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Ավետիս վարդապետ Իփրաջյանի, նախաձեռնությամբ Ամմանի ազգային տեղական խորհրդի և կազմակերպությամբ Ամմանի մշակութային միության, ՀՄԸՄ-ի և Յուզբաշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի տնօրինության, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկ:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, գեղարվեստական հայտագրին իրենց մասնակցությունն են բերել նաև Յուզբաշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի աշակերտները, որոնք բեմականացրել են «Եվ ավելացրի Գրիգոր Զոհրապի անունը» թատերական ներկայացումը:

%d5%a1%d5%b4%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b4%d5%b4%d5%a1%d5%b62%d5%a1%d5%b4%d5%b4%d5%a1%d5%b63%d5%a1%d5%b4%d5%b4%d5%a1%d5%b64