Եգիպտոսի հայերը արյուն են հանձնել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ

default

Որպես խորհրդանշական ակցիա ՝ Եգիպտոսի հայկական համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին արյուն են հանձնել։

Եգիպտահայերը արյուն են հանձնել Կարմիր կիսալուսնի միությունում։ Ակցիան կազմակերպվել է Homenetmen Ararat Cairo Scouts տեղի հայկական կազմակերպության ջանքերով։ Այդ ակցիայով հայերը իրենց երախտիքն են հայտնել Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին, քանի որ Եգիպտոսը Ցեղասպանությունից հետո հայերին ընդունած առաջին երկրներից է եղել, news.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ahram Weekly–ը։

Նշենք, որ նախկինում Եգիպտոսի հայկական համայնքի թվաքանակը հասնում էր 25 հազարի, սակայն 1952-ի ու 2011-ի հեղափոխություններից հետո, անկայուն իրավիճակի պատճառով արտագաղթ է սկսվել ու հիմա ընդամենը 4 000 հայ է մնացել երկրում։ Հիմնականում հայերը բնակվում են Կահիրեում ու Ալեքսանդրիայում։ Հայերն ունեն դպրոցներ, մշակութային ու մարզական ակումբներ, եկեղեցիներ ու թերթեր։