Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված համաժողով Իրանում

%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6

Մայիսի 2-ին Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի (ՀՈՒՍԿ) նախաձեռնությամբ Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Թուրքիա. նեոօսմանիզմը արտաքին քաղաքանության դրոշի ներքո» խորագիրը կրող համաժողով:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հՀամաժողովին մասնակցում էին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը, ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հարցերով հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Մեհդի Զահեդին և այլ պատգամավորներ, Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալը, Թուրքիայի և տարածաշրջանային հարցերով իրանցի պատմաբաններ, փորձագետներ և մտավորականներ: Համաժողողին հրավիրված էր նաև թուրք մտավորական և լուսանկարիչ Էրհան Արիքը:

Համաժողովին ելույթներով հանդես եկան դեսպան Արտաշես Թումանյանը, ԻԻՀ մեջլիսում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, «Արարատ» կազմակերպության նախագահ Գևորգ Վարդանը և Թուրքիայի, Կովկասի և ԱՄՆ-ի հարցերով փորձագետ, Իրանի պետական հեռուստատեսության և «Թասնիմ» լրատվական գործակալության վերլուծաբան Ֆարշիդ Բաղերյանը:

Իր ելույթում դեսպան Թումանյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը և հայկական դիվանագիտությունը շարունակում է ջանքեր գործադրել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար պայքարի ուղղությամբ:

Դեսպանը կարևորեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունված Համահայկական հռչակագիրը, որն արտացոլում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնական կամքը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործում:

%d5%ab%d6%80%d5%a1%d5%b61