Պատարագ իտալական եկեղեցում՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին

%d5%ab%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a1

Ապրիլի 24-ին Իտալիայի Տորինո քաղաքի Սանտ Ամբրոջիո Դի Տորինո ավանի Սան Վինչենսո Ջիովաննի եկեղեցում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել: Ոգեկոչման պատարագին մասնակցել են նաև Ավիլիանայում ապրող մի քանի հայ ընտանիք:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է նախաձեռնության հեղինակ, տորինաբնակ Խորեն Բողիկյանը, եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Ռոմեո Զուպպան մեծ սիրով է ընդունել պատարագ մատուցելու առաջարկը: Մեկ ժամ տևած արարողության ժամանակ հոգևորականն իր խոսքում եկեղեցում գտնվող իտալացիներին բացատրել է օրվա խորհրդի մասին՝ հույս հայտնելով, որ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստին վաղ թե ուշ արդարացի լուծում է տրվելու: Իտալացիները շատ են ազդվել՝ պատարագի ավարտից հետո իրենց զորակցությունը  հայտնելով  հայ ժողովրդին:

Հավելենք նաև, որ վերջում հայ ընտանիքները մոմերով շարժվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ և ծաղիկներ խոնարհել:

%d5%ab%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a11