Իսպանիայի Կույերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a5%d6%80%d5%a12
Իսպանիայի Կույերա քաղաքի Քաղխորհրդի նիստում չորս կուսակցությունները միաձայն ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը՝ դատապարտելով մարդկության դեմ հանցանքը, հորդորելով Իսպանիայի այլ իշխանություններին և հատկապես կենտրոնական կառավարությանն ու Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում են Վալենսիայի «Արարատ» միությունից, քաղաքապետ Ջորդի Մայորն իր խոսքում մասնավորապես նշեց, որ իրերը պետք է կոչել իրենց անուններով, և այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ 20-րդ դարասկզբին, միայն մեկ անուն ունի`ցեղասպանություն:
Հատկապես լավ ելույթ ունեցավ Պոդեմոս կուսակցության խոսնակը, ով նշեց, որ Թուրքիան ոչ միայն պիտի ճանաչի ցեղասպանությունը, այլև հատուցի վնասները և հատկապես վերադարձնի հայերի պատմական հողերը:
Նիստին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնց անունից Արարատ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին` նշելով, որ Կույերան դարձավ Իսպանիայի 27-րդ քաղաքը,  որը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, որ սա պատմական օր է ոչ միայն իսպանահայության, այլ նաև քաղաքի համար:
Միջնորդագիրը քաղաքապետարանին ներկայացրել էր Արարատ հայկական միության Կույերայի ներկայացուցիչ Հերմինե Աբրահամյանը:
%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a5%d6%80%d5%a1 %d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a5%d6%80%d5%a11 %d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a5%d6%80%d5%a13