Արգենտինայի ֆուտբոլի առաջնության ժամանակ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը

boca-genocidio-armenio

Ապրիլի 30-ին, ֆուտբոլի Արգենտինայի առաջնության «Բոկա Խունիորս»-«Արսենալ» խաղի մեկնարկից առաջ խաղադաշտում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը՝ 102-րդ տարելիցին նվիրված մեծ պաստառի միջոցով:

Ինչպես հայտնում է Prensa Armenia-ն, «Բոկա Խունիորս»-ի «Բոմբոներա» մարզադաշտում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն է տեղի ունենում արդեն մի քանի տարի շարունակ: Նախաձեռնության հեղինակը Հարավային Ամերիկայի հայկական երիտասարդական ֆեդերացիան է:

Նախորդ տարի նման պաստառ էր պահվել ֆուտբոլի Արգենտինայի առաջնության սուպերկլասիկոներից մեկի` «Բոկա Խունիորս»-«Ռիվեր Փլեյթ» խաղից առաջ: