Հայաստանում հաստատված սիրիահայ երաժիշտները հանդիպել են Թեհրանի Հայոց թեմի աջաջնորդի հետ

%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4

Մայիս 1-ին Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն Առաջնորդարանի իր գրասենյակում ընդունել է Հայաստանում հաստատված  սիրիահայ երաժիշտներին:

Ինչպես «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Առաջնորդարանից, սիրիահայ երաժիշտներ` Սարգիս Ադամյանը, Ժորժ Գևորգ Սարգսյանը և Շանթ Դանիելյանը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության վարիչ մարմնի կողմից հրավիրվել են Իրան՝ ելույթ ունենալու «Արարատ»-ի ձմեռային ընթրիքների  բաժնում:

Եռյակ խումբը մասնակցել է նաև «Արարատ» մարզավանի «Սասունցի Դավիթ» սրահում տեղի ունեցած ապրիլյան գլխավոր ձեռնարկի գեղարվեստական հայտագրին:

Երաժիշտներին ընկերակցում էին Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության վարիչ մարմնի անդամներ Մելինե Ծատրյանը և Անահիտ Նազարյանը:

Սրբազան Հայրը մեծապես գնահատել է հյուրերի այցը Առաջնորդարան, զրուցել երիտասարդների հետ իրենց աշխատանքների մասին և հաջողություն մաղթել երաժիշտներին: