Կոմպոզիտոր  Հարություն Դելլալյանի 80-ամյակին նվիրված հիշատակի համերգ

%d5%a4%d5%a5%d5%ac%d5%a1%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b6

Մայիսի 1-ին ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը /Ռոբերտ Մլքեյան, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր/ հադես կգան հիշատակի համերգով՝  նվիրված հայկական արդի երաժշտության ամենայուրօրինակ և ինքնատիպ կոմպոզիտոր  Հարություն Դելլալյանի 80-ամյակին: Որպես մենակատարներ ելույթ կունենան Հայկ Մելիքյանը՝ դաշնամուր, Նարինե Դելլալյանը՝  ջութակ,  Հարություն Մուրադյանը՝ ալտ և Արշավիր Իսահակյանը՝ գալարափող:

Կհնչեն Դելլալյանի Requiem Canticles Կանանց երգչախմբի համար,  ՏՈՊՈՖՈՆՈ Կոնցերտ լարային նվագախմբի,  դաշնամուրի և գալարափողի համար և Մոցարտի, ԿՈՆՑԵՐՏԱՆՏ  ջութակի, ալտի և կամերային նվագախմբի համար ստեղծագործությունները:

«Հայի գերբնական ուժ նրա ստեղծագործությունների մեջ այնքան ներդաշնակ, այնքան տիեզերական, վերացական, այնքան մարդկային», «Անվախ մտածողություն, եզակի ստեղծագործական ոգի… թեթևության և խորության կատարյալ սինթեզ… ». այսպես են բնութագրում Հարություն Դելլալյանին՝ հայկական արդի երաժշտության ամենայուր օրինակ և ինքնատիպ կոմպոզիտորներից մեկին, որի կյանքի ընթացքը եղավ ոչ սահուն և դյուրին, անսովոր ու ոչ ավանդական։
Ծնվել է Աթենքում՝ ( 1937թ.) Հունաստան: 10 տարեկան հասակում (1947թ.) ծնողների հետ ներգաղթում է Հայաստան։ Դժվարին մանկությունը և պատանեկությունը հնարավորություն չեն ընձեռնում երաժշտական կրթություն ստանալու համար։ Սակայն Արվեստագետ էր ի վերուստ։ Գրում էր բանաստեղծություններ, նկարում էր։ 31 տարեկան էր, երբ 1968թ. ընդունվում է Ռ. Մելիքյանի անվ. ուսումնարանի տեսական և ստեղծագործական բաժինները և սովորում Է. Միրզոյանի դասարանում։  1972թ. ավարտում է ուսումնարանը և ընդունվում Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը և սովորում Է. Բաղդասարյանի դասարանում։ Ավարտելուց անմիջապես հետո՝ 1979թ. դառնում է կոմպոզիտորների միության անդամ։ Դեռ ուսման տարիներին նա դիմել է ամենատարբեր ժանրերի՝ կամերային, սիմֆոնիկ, որոնք կատարվում էին համերգներում, կոմպոզիտորների միության համագումարներում։

1985թ.առաջին անգամ «Նվիրում Կոմիտասին» սոնատով, նրա ստեղծագործությունները սկսեցին հնչել միջազգային բեմերից։ Հարություն Փափազյանի կատարմամբ այն հնչեց Նյու-Յորքյան հայտնի Քարնեգի համերգասրահում և պսակվեց մեծ հաջողությունով՝ սկիզբ դնելով նրա ստեղծագործությունների միջազգային կատարումներին։1986թ.Բոստոնի Sinfonova կամերային նվագախմբի գեղ. ղեկավար ԱրամՂարաբեկյանի խնդրանքով գրում է, TOPOPHONO կոնցերտը, որի առաջին կատարումը տեղի է ունենում սեզոնի բացման համերգին՝ Բոստոնի Jordan Hall:

1987թ. Կալիֆորնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից պարգևատրվում է SUPER STAR և Ոսկե Փառապսակով։ Կամերային նվագախմբի համար գրված TOPOPHONO կոնցերտը ճանաչվում է ամերիկյան երաժշտության փառատոնում կատարված և տարվա լավագույն ստեղծագործությունը:

Նրա ստեղծագործական կյանքը եղավ բավականին կարճ՝ ընդհամենը 13 տարի։ Ստեղծագործությունների թիվը մեծ չեն։ Նրա հայտնի ստեղծագործություններից են թավջութակի և դաշնամուրի, ջութակի և դաշնամուրի սոնատները, ֆագոտի MEDIUM սոնատը, կլարնետի և դաշնամուրի MEDITATION-ը, երգեհոնի «Հաղթական Ռեքվիեմը», «Երբ իջնում է մթնշաղը» վոկալ շարքը, Լռության րոպե acapella կանանց երգչախմբի համար, «Հուշարձան նահատակներին» կանտատ- ռեքվիեմը, TOPOPHONO կոնցերտը գրված կամերային նվագախմբի համար, ECLOGA ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտը, երեք սիմֆոնիաները, «Մահ» սիմֆոնիկ պոեմը և կատարվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Իտալիայում, Անգլիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, Կանադայում։ Կատարել ենբազմաթիվ երաժիշտներ, ինչպիսիք՝ Պերճ Ժամկոչյանը, Էմիլիո Պոմարիկոն, Արամ Ղարաբեկյանը, Սեդրակ Երկանյանը, Զոլթան Պեշկոն, Ռոբերտ Մլքեյանը, Իգոր ժուկովը, Վահագն Ստամբուլցյանը, Նարե Արղամանյանը, Հասմիկ Պապյանը, Զավեն Վարդանյանը, Լևոն Մուրադյանը, Ոլքեր Թեսսմանը, Հայկ Մելիքյանը, Ջորջ Տրինդադը, Ֆելիքս Սիմոնյանը, Նարինե, Մարինա Դելլալյանները, Հակոբ Մեքինյանը, Վաչէ Շարաֆյանը, Արամ Թալալյանը, Գայանե Ջաղացպանյանը, Վ. Հուգո Տիցիատին, Տաթևիկ Բաղդասարյանը և շատ այլ երաժիշտներ։

%d5%a4%d5%a5%d5%ac%d5%a1%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b61