Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունը կհնչի Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին

%d5%a3%d5%a1%d6%80%d5%ab
Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունը կհնչի Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին: Ապրիլի 30-ին Կասկադ համալիրի տարածքում տեղիկունենա բացօթյա համերգ, որին հանդես կգա նաև Քյոսայանի հայաստանյան քառյակը:
«Ես ելույթ եմ ունենալու այդ միջոցառմանն Hammond B3 երգեհոնով, որը բերել եմ ինձ հետ ԱՄՆ-ից: Առաջինանգամ պետք է հնչի ստեղծագործություն, որը գրել եմ վերջերս` հատուկ նվիրված Ջազի օրվան: Այն կոչվումէ Day of my dream («Իմ երազելու օրը»): Բավականին հետաքրքիր ստեղծագործություն է»,-մեզ հետ զրույցումնշեց Գարի Քյոսայանը:
Համերգային երեկոյի ընթացքում ունկնդրին կներկայացվեն Գարի Քյոսայանի սիրված և հայտնիստեղծագործությունները, ինչպես նաև ամերիկյան և այլ ազգի հայտնի ջազ կոմպոզիտորների գործեր:
Տեղեկացնենք, որ Քյոսայանի հայաստանյան քառյակի կազմում բացի նրանից հանդես են գալիս Ալլա Սահակյանը (վոկալ), Մարատ Հակոբյանը (սաքսոֆոն), Արթուր Նազարյանը (բաս կիթառ), Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ):
Գարի Քյոսայանը շեշտում է, որ իր համար գերագույն հաճույք է նվագելը ոչ միայն աշխարհահռչակ ամերիկյան ջազմենների, այլև հայ երիտասարդության հետ, ինչը պակաս ոգևորիչ չէ:
Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարիսկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալերաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց ևպետությունների միջև:
%d5%a3%d5%a1%d6%80%d5%ab1 %d5%a3%d5%a1%d6%80%d5%ab2