Ճանապարհ դեպի Վենետիկ՝ ժամանակակից արվեստի 57-րդ բիենալե

%d5%b4%d5%a5%d5%a3%d5%a1%d5%ac2

Ռաֆայել Մեգալ (Մելիքյան), ՀՀ վաստակավոր նկարիչ…

Թերևս այս  մի քանի՝  առաջին հայացքից ժլատ թվացող բառերով, հնարավոր չէ ամբողջապես նկարագրել  և բնութագրել Ռաֆայել Մեգալ (Rafael Megall) արվեստագետին, ում հետ  հանդիպում ու զրուցում եմ երկրորդ անգամ: Այս անգամ Ռաֆայելը ՀՀ սփյուռքի նախարարություն էր եկել մի հրաշալի նորությամբ՝ կիսվելու «Հայերն այսօր»-ի հետ: Ռաֆայելից տեղեկացանք, որ նա  մայիսի 13-ին պատրաստվում է  Իտալիայի Վենետիկ քաղաքի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում մասնակցել ժամանակակից արվեստի 57-րդ բիենալեին՝ ներկայացնելով իր՝ «Հովազներն իմ ծաղկած այգում» շուրջ 15 նկարների շարքը:

Այդ ցուցահանդեսին մասնակցում են երեք արվեստագետ. մեկը՝ Սփյուռքից, մյուսը՝ արտերկրից և Ռաֆայել Մեգալը: Ցուցահանդեսի պատասխանատուն, կուրատորը  հայտնի արվեստաբան Դեմետրիո Պապարոնին է, հովանավորը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, աջակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարարությունն ու Ազգային պատկերասրահը:

Մեգալը  նաև հավելեց, որ «Հովազներն իմ ծաղկած այգում» շարքի նկարներն արված են հատուկ այդ ցուցահանդեսի համար և Վենետիկում կմնան մոտ 4-5 ամիս, որից հետո կցուցադրվեն Հայաստանում:

 Դե ինչ, մեր երիտասարդ արվեստագետին մաղթենք աննախադեպ հաջողություններ և նոր գործեր ստեղծելու աննահանջ վերելք: Մաղթենք, որ Մեգալը Վենետիկից վերադառնա  արվեստագետի համար ամենաթանկ մրցանակով:

 Կարինե Ավագյան

%d5%b4%d5%a5%d5%a3%d5%a1%d5%ac9%d5%b4%d5%a5%d5%a3%d5%a1%d5%ac4%d5%b4%d5%a5%d5%a3%d5%a1%d5%ac8%d5%b4%d5%a5%d5%a3%d5%a1%d5%ac7%d5%b4%d5%a5%d5%a3%d5%a1%d5%ac6 %d5%b4%d5%a5%d5%a3%d5%a1%d5%ac5 %d5%b4%d5%a5%d5%a3%d5%a1%d5%ac