«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը եղևնի տնկեց՝ նվիրված Ցեղասպանության 102-րդ տարելիցին

%d6%83%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d5%af

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված այսօր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այգու հարակից տարածքում Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը եղևնի տնկեց։ Հիմնադրամի անունից ծառատունկը կատարեցին համանախագահներ Լևոն Սարգսյանը և Գաբրիել Չենբերջյանը։

«Ապրիլի 24-ի կապակցությամբ մեզ այս հնարավորությունը տրվեց, որ մեկ ծառ տնկենք մեր հիմնադրամի անունից։ Սա մեզ համար մեծ պատիվ է»,-panorama.am-ի փոխանցմամբ՝ նշեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չենբերջյանը։

Նշենք, որ հուշահամալիրի տարածքում գործող թանգարանի նոր մասնաշենքի կառուցումն ու վերանորոգումը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ստանձնել էր Փյունիկ հիմնադրամը:

Արարողությանը, հիմնադրամի անդամներից բացի, ներկա էին նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

img_9954-thumb%d6%83%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d5%af1%d6%83%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d5%af2