Բուենոս Այրեսն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d5%b6%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a1

Ապրիլի 20-ին կայացած նիստում Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմինը, հավատարիմ մնալով մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, ապրիլի 24-ը հայտարարել է որպես թուրքական պետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն և փոխհատուցում» կարգախոսի ներքո:  Այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:

Օրենսդիր մարմնի մարդու իրավունքների երաշխավորման և հակախտրականության հանձնաժողովի նախագահ Ժոզե Կամպանիոլիի և օրենսդիր Կարլոս Թոմադայի համահեղինակած բանաձևը վերաբերում է նաև ապրիլի 24-ին Արգենտինայում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց նախատեսված միջոցառմանը, որը կհաջորդի տեղի հայ համայնքի կազմակերպած երթին:

Քաղաքային օրենսդիր մարմինը նաև հավանություն է տվել այդ օրը կայանալիք միջոցառումներին: