Արգենտինայի Կորդոբա քաղաքում հայկական խաչքար է օծվել

%d5%ad%d5%a1%d5%b9%d6%84%d5%a1%d6%80

Ապրիլի 18-ին Արգենտինայի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Կորդոբայի հրապարակում խաչքար է օծվել:

Ինչպես հայտնում է Prensa Armenia-ն, խաչքարը, որը նվիրաբերել է արգենտինահայ Քրիստիան Մերդինյանը, օծվել է Կորդոբայի փոխնահանգապետ Մարտին Լարյորայի, քաղաքապետ Ռամոն Մեստրեի, Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Էսթեր Մկրտումյանի, Կորդոբայի հայ համայնքի ղեկավար Էդուարդո Թոթունջյանի, հայ հոգևոր հայրերի ներկայությամբ,:

Ավելի քան 4 մլն բնակչություն ունեցող Կորդովայում շուրջ հինգ հազարանոց հայկական համայնք կա: