«102 սրտի զարկ». ակցիա` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

%d5%a4%d6%80%d5%b8%d5%b7

Սփյուռքի և Հայաստանի երիտասարդական կառույցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

«Դնեպրի հայ երիտասարդների միությունը» կոչ է անում 2017թ. ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծայրերից միանալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «102 սրտի զարկ» ակցիային, որի հիմնական նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել քաղաքակիրթ աշխարհին այս՝ դեռևս անպատիժ մնացած և մարդկության նկատմամբ իրագործված հանցագործության մասին:

Ակցիայի ընթացքում մասնակիցները որպես սովորական անցորդներ քայլելու են քաղաքի գլխավոր հրապարակում, այնուհետև նախապես որոշված ժամին ձայնարկիչների միջոցով սրտի զարկերի ձայն կհնչեցվի: Մասնակիցները այդ պահին կանշարժանան՝ հայացքները հատակին իջեցնելով, որից հետո հրապարակի կենտրոնում կծածանվի հայկական եռագույնը՝ ռուսաստանյան էստրադայի հայտնի երգչուհի Զառայի կատարմամբ «Դլե յաման» երգի հնչյունների ներքո: Եռագույնի շուրջ համախմբված մասնակիցները կանդրադառնան Հայոց ցեղասպանութան մասին մի շարք փաստերի և կներկայացնեն տարբեր պետությունների արձագանքները:

Միջոցառումը ձեր քաղաքում անցկացնելու համար անհրաժեշտ է թույլատվություն քաղաքապետարանից, անվտանգության նկատառումներից ելնելով ապահովել իրավապահ մարմինների և շտապօգնության ներկայությունը, ինչպես նաև անհրաժեշտ է մամուլի հաղորդագրություն ուղարկել ԶԼՄ-ներին, հրավիրել հայ և արտասահմանցի ընկերներին, ապահովել տեխնիկական հարմարանքները, ունենալ ՀՀ դրոշը, ստեղծել ինֆորմատիվ ցուցանակներ և ունենալ մեր կողմից ուղարկվող ձայնագրությունները /ֆանոգրամաներ/:

Նշենք, որ մեր նախաձեռնությամբ նմանօրինակ ակցիաներ իրականացվել են ամեն տարի՝ 2014 թվականից ի վեր, իսկ ԶԼՄ-ների և Ուկրաինայի շարքային քաղաքացիների հետաքրքրությունը այս նախաձեռնությունների նկատմամբ աճում են տարեց տարի:

Հարցերի դեպքում կարող եք գրել www.facebook.com/Aghajanyan.Karen, www.facebook.com/elina.sorsoryan

Հուսով ենք, որ կմիավորենք մեր ջանքները և կստանանք Ձեր աջակցությունը միջոցառումն իրականացնելու գործում:

 Հարգանքով՝

«Դնեպրի հայ երիտասարդների միություն» ՀԿ

Ուկրաինա, ք. Դնեպր,

հեռ.` +38(093)303-54-24,

էլ. Հասցե` arm.dnepr@gmail.com