Ախալցխայում կկայանա Ջահերով երթ

%d5%a1%d5%ad%d5%a1%d5%ac%d6%81%d5%ad%d5%a1

Սիրելի հայրենակիցներ.

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Անսահման կարեւոր է, որ մեր ժողովրդի համար այս բարդ ու նշանակալից օրը մենք բոլորս լինենք միասին:

Ապրիլի 23-ին, ժամը՝ 19:30-ին, Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կմեկնարկի ավանդական դարձած Ջահերով երթը:

Ապրիլի 24-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայանալիք Պատարագից հետո տեղի է ունենալու հիշատակի ու պահանջի երթ՝ դեպի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար-հուշակոթող: