Ջահերով երթին կմասնակցեն Սփյուռքի նախարարության աշխատակիցները և Հայաստանում հաստատված հայրենադարձները

A Turkish flag was burnt during a march with torches to the memorial complex of Armenian Genocide Tsitsernakaberd

Ապրիլ 23-ին, ժամը՝ 20:00-ին, կայանալու է ավանդական Ջահերով երթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝  ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները, Հայաստանում հաստատված հայրենադարձները, Սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամները նույնպես իրենց մասնակցությունն են բերելու երթին: Վերջիններս հավաքվելու են Ազատության հրապարակում՝ Հովհաննես Թումանյանի արձանի մոտ։