Տեղի ունեցավ «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության». ֆիլմի ցուցադրությունը

%d6%86%d5%ab%d5%ac%d5%b41

Ապրիլի 14-ին «Նարեկացի» արվեստի միությունում ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում տեղի ունեցավ Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմի առաջնախաղը, որին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:

Նարեկացի արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանն իր ողջույնի խոսքում հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման գաղափարն ու ստեղծագործական կազմին:

«Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» ֆիլմը ներկայացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմը, դրա պատճառները, հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև պատմական ակնարկ է տրվում Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի մասին: Ֆիլմում տեղ գտած փաստերը ջրի երես են հանում ադրբեջանական հակահայ քարոզչության կեղծիքները, ցույց տալիս ադրբեջանական քարոզչության դատարկամտությունը:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն իր խոսքում կարևորեց ֆիլմի նշանակությունը, շեշտեց այն հնարավորինս լայն զանգվածներին ներկայացնելու խնդիրը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում ֆիլմը կներկայացվի նաև Սփյռւռքում, ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հանդիսատեսին: Այնուհետև նա Արսեն Հակոբյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով:

Ֆիլմի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Արսեն Հակոբյանը:

Հանդիպումն ավարտվեց  զրույց-քննարկումով:

img_2225img_2251%d6%86%d5%ab%d5%ac%d5%b42 %d6%86%d5%ab%d5%ac%d5%b4