Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի ծրագրավորման նախարարի գրասենյակի ղեկավար Սեպուհ Մխչյանին

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի ծրագրավորման նախարարի գրասենյակի ղեկավար Սեպուհ Մխչյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց լիբանանահայ պետական գործիչների դերը հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման գործում:

Քննարկվեցին Լիբանանի ծրագրավորման նախարար Միշել Ֆարաոնի առաջիկայում Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցեր:

Նախարարը բարձր գնահատեց լիբանացի քաղաքական գործչի հայանպատ կեցվածքն ու գործերը, հույս հայտնեց, որ նրա այցը Հայաստան կդառնա համագործակցության նոր ծրագրերի սկիզբ:

Սեպուհ Մխչյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց. «Ինչ պահանջելու է իմ հայրենիքն ինձնից՝ ես պատրաստ եմ աջակցել»: