ՀԱՅԵՐԸ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ

Մեքսիկայի հայ համայնքը կազմավորվել է 1920-ական թվականներին` ԱՄՆ մեկնել ցանկացող գաղթականներից, ովքեր հիմնականում խարբերդցիներ էին:

Վերջին տվյալներով` Մեքսիակում բնակվում է շուրջ 400 հայ, սակայն կազմակերպված համայնք չի գործում: Հայերը չունեն հավաքատեղի կամ ազգային որևէ կազմակերպություն: Մեքսիկայի նշանավոր հայերից են գործարարներ Ս.Պալույանը և Շ.Քրդիկյանը, ճարտարագետ Ջ.Նշանյանը (Պուեբլա քաղաքի կոյուղու շինարարը), Մեխիկոյի Ազգային համալսարանի դասախոսներ` ֆիզիկոս Շ.Հաճյանը, գրականագետ, արվեստաբան, պարուհի Ա.Օհանյանը, աստղագետ դոկտոր Պ.Փիշմիշը (Փիշմիշյան), երաժիշտ Պ.Հյուսյանը, դաշնակահարուհի Հ.Սանդրագործյանը, իսպանագիր գրող, բժշկուհի Է.Դոլուխանյանը:

Մեխիկոյում է ապրել ու ստեղծագործել բանաստեղծ և թատերագիր Մկրտիչ Հաճյանը (1915-85թթ.): 2000 թվականին Մեքսիկայի կառավարության կազմում ընդգրկվել է հայազգի Խոսե Սարուխանը (Սարուխանյան), ով ստանձնել է սոցիալական արդարության հանձնախմբի նախագահի պաշտոնը:

Scroll Up