«Ֆրանսահայ աշակերտներն անհամբերությամբ են սպասել «Արի տուն» ծրագրին». Սիրարփի Քոսոյան

img_1359

«Արդեն ձևավորված ավանդույթ է դարձել Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ Մեսրոպ Արապեան» դպրոցի նախակրթարանի ավարտական՝ 5-րդ դասարանի աշակերտներին ապրիլին՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրվան ընդառաջ, Հայաստան բերել»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն»-2017թ. ծրագրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Սուրբ Մեսրոպ Արապեան» դպրոցի հայոց լեզի ուսուցչուհի Սիրարփի Քոսոյանը՝ հավելելով, որ աշակերտներն առաջին անգամ են մասնակցում «Արի տուն» ծրագրին:

Սիրարփի Քոսոյանն իր խոսքում խորին շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ դպրոցի 20 աշակերտներին ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար և նշել, որ ֆրանսահայ աշակերտները անհամբերությամբ են սպասել, թե երբ են մասնակցելու «Արի տուն» ծրագրին: Ուսուցչուհին նաև նշել է, որ ֆրանսահայ փոքրիկները Հայրենիքում իրենց շատ լավ են զգում, իսկ տեսարժան վայրեր մեծ հետաքրքրությամբ են այցելում և փափագում են՝ հնարավորինս շատ բան տեսնել:

Հավելենք, որ այս փուլով Հայաստան է այցելել 66 պատանի ու աղջիկ  Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ: