Հովհաննես Այվազովսկուն նվիրված միջոցառում Ագարակի միջնակարգ դպրոցում

%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af3

Մարտի 17-ին  Ագարակի  միջնակարգ  դպրոցում  ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը»-ը ծրագրի շրջանակներում տեղի  ունեցավ միջոցառում՝ նվիրված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, միջոցառումը  սկսվեց  ծովանկարչի  կտավների  ցուցադրմամբ: Այնուհետև  աշակերտները  ներկայացրին նրա  կյանքն ու  գործունեությունը, տոհմի  ծագումը, սիրո պատմությունը, խոսվեց  նաև Բեռլինի ցուցահանդեսում  ներկայացված  նկարների  մասին:

Ըստ մասնագետների՝ Այվազովսկու գեղանկարչության ազդեցության ուժը բացատրվում է գույնի զարմանալի զգացողությամբ, որը  սովորական մարդկանց համար անհասկանալի է…

VIIա դասարանի աշակերտ  Լյովա  Մինասյանը միջոցառման  ընթացքում  նկարեց  Այվազովսկու  «9-րդ  ալիք» կտավը՝ խոստովանելով, որ  երազում  է  նմանվել  ծովանկարչին:

Միջոցառումը  նպաստեց  աշակերտների  գեղագիտական դաստիարակության և ճանաչողական գիտելիքների զարգացմանը:

 Այն կազմակերպել էր  կերպարվեստի  և  տեխնոլոգիայի ուսուցչուհի Ն.Գասպարյանը:

%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af %d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af %d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af1%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af2 %d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af4 %d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af5