Պատմական Խարբերդ նահանգում հայտնաբերված նկարազարդ ժայռաբեկորն ավելի քան 4.000 տարվա պատմություն ունի

kabartma

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Էլյազըղ (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ) նահանգում հայտնաբերված ժայռաբեկորը, որի վրա առկա են հնագույն նկարազարդ արձանագրություններ, ունի 4.000 տարվա վաղեմություն, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական arkeolojihaber.net-ը:

Դեռևս անցյալ տարվա մայիսին հնագետների կողմից հայտնաբերված ժայռաբեկորը տարվել էր Էլյազըղի հնագիտության ու էթնոգրաֆիայի ինստիտուտ-թանգարան, որտեղ էլ ենթարկվել է մանրակրկիտ ուսումնասիրության:

Ինստիտուտ-թանգարանում պարզ է դարձել, որ 2 մ 72 սմ բարձրությամբ և 2 մ 25 սմ լայնությամբ սրբատաշ ժայռաբեկորն ավելի քան 4.000 տարեկան է:

Տեղի հնագետները պնդում են, որ նման նկարազարդումներով սրբատաշ քարեր հանդիպում են միայն Փոքր Ասիայի և Միջագետքի տարածքներում: