Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մասերը Լատվիայից բերվել են Հայաստան

883186

Թիֆլիսի Արղության վարժարանում Արամ Խաչատրյանի հետ կրթություն ստացած Նինա Մերեշնիկովային Արամ Խաչատրյանն իր կահույքի ﬕ քանի կտոր էր նվիրել, որոնցից երկուսը Մերեշնիկովան հետագայում նվիրել էր Արամ Խաչատրյանի տուն- թանգարանին, իսկ մյուս երեքը (2 աթոռ և 1 պահարան)` իրեն բուժող բժշկին:  Հետագայում այդ իրերը հայտնվել էին Լատվիայում՝ ﬕ խոշոր հավաքորդի մոտ: Թանգարանի գլխավոր ֆոնդապահը, որը բազﬕցս եղել է Մերեշնիկովայի բնակարանում, հաստատել է, որ դրանք այդ նույն իրերն են:

Ինչպես տեղեկացնում են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնից` ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս պարոն Արﬔն Ղասաբօղլյանի նախաձեռնությամբ այդ իրերը Արամ Խաչատրյանի տուն-թանգարան են վերադառնում:

Թբիլիսիում ծնված ու հասակ առած Նինա Մերեշնիկովան աշխատում էր Երևանի ակնաբուժական կլինիկաներից ﬔկում։ Թիֆլիսի Արղության վարժարանում նա սովորել էր Արամ Խաչատրյանի հետ: Խաչատրյանի արվեստի ﬔծ երկրպագուն էր և ընտանիքի բարեկամը, իսկ տուն-թանգարանի ստեղծուﬕց հետո` նաև տուն-թանգարանի բարեկամը: