Իրանահայ կանայք այսօր. լուսանկարներ

%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b511

Փետրվար ամսին իրանահայ համայնքը հյուրընկալեց ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանին: Նազիկ Արմենակյանը նշանավոր «Վերապրածներ» մեծածավալ լուսանկարչական նախագծի հեղինակն է, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին. այն ընդգրկում է դիմանկարներ, ականատեսների վկայություններ եւ արխիվային լուսանկարներ: Նա այս օրերին աշխատում է մի նոր նախագծի ուղղությամբ, որը կոչվում է` «Նշանավոր հայ կանայք եւ նրանց ազդեցությունը համայնքային կյանքում»: Նախագիծը իրագործման շրջանակում Արմենակյանը այցելություն կատարեց Իրան:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ Նազիկն իր մասնագիտությամբ աշխատում է 2002 թվականից: Նա աշխատել է «Արմենպրես»-ում, «Երեւան» եւ «Ֆորում» ամսագրերում: Ֆոտոթղթակցել է «Agance france Presse»-ին եւ «Reuters»-ին:

Նազիկ Արմենակյանը միջազգային մի շարք մրցույթների հաղթող է: Նա «4 պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի համահիմնադիրներից է, որի նպատակը Հայաստանում վավերագրական լուսանկարչության զարգացումն է:

Լուսանկարիչն Իրան կատարած այցի լուսանկարները, որոնք ցուցադրում են հեղինակի հույզերն ու ապրումները, հրապարակել է «chai-khana.org» կայքում:

Ձեզ ենք ներկայացնում այցելության ժամանակ արված լուսանկարները որոնք մեկնաբանել է նկարների հեղինակ՝ Նազիկ Արմենակյանը:

«Ես գլուխս ծածկել էի թաշկինակով, քանի որ դա երկրի օրենքն էր»: Դժվար էր պատկերացնել հայ կանանց կյանքը Իրանում: Մի երկրում, որտեղ հստակ կարմիր գծով նշանակված է թե ինչ է թույլատրվում եւ ինչը՝ ոչ:

Իրանահայ համայնքն ունի հարուստ պատմական անցյալ: 17-րդ դարում Շահ Աբբասի ժամանակ հայերը ստիպված են եղել տեղափոխվել Իրան: Այս տեղափոխումը նոր գույն է տվել մի համայնքի կյանքի, որոնք այդ հողատարածքում ապրել են դարեր շարունակ: Շուրջ 300 հազար հայեր, Արարատյան դաշտավայրից տեղափոխվել են երեք հիմնական ուղղություններով` Ատրպատական, Թեհրան եւ Սպահան: Հայերը Իրան ժամանելուն պես հաջողել են մեծ առաջադիմություններ գրանցել երկրի պատմության մասշտաբում: Մի շարք արվեստներ եւ արհեստներ ծաղկել են:

«Հայ կին», «Անահիտ», «Արմենուհի», «Անի» միությունները եւ Հայ կանանց բարեգործական ընկերությունը Թեհրանում եղած հայ կանանց կազմակերպություններից են, որոնք հոգում են համայնքի մի շարք կարիքներ:

Սպահանում եւս կան կանանց միություններ: Փերիայում եղած Բոլորան գյուղը միակն է, ինչ առայժմ հայ բնակիչներ ունի: Բոլորանում միայն քանի տարի է, ինչ կանայք տարազներ չեն կրում: Սակայն պետք է մատնանշեմ, որ Իրանում միայն հագուստը եւ համեստությունը չէ, որ հայ կանանց ոտքի է կանգնեցրել: Դարեր առաջ Նոր Ջուղայում հայ կանայք գորգեր էին հյուսում եւ գումարներ վաստակում, որի միջոցով էլ կառուցում էին դպրոցներ, եկեղեցիներ եւ մշակութային հայապահպան կրթօջախներ:

Իրանում եղած հայ կանանց ժամանակակից դիմանկարները բազմազան են: Այս օրերում հայ կանայք համայնքային եւ իրանական ընկերություններում զբաղեցնում են նշանակալի պաշտոններ: Հայ կանայք Իրանում վաստակել են աստղագիտության, քանդակագործության եւ բեմական հագուստների «Մոր» մականունները:

%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b51 %d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b52%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b53 %d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b54%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b55 %d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b56%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b57 %d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b58%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b59 %d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b512%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b513 %d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b514%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b515 %d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b516%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b517 %d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b518%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b519 %d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b520%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b521 %d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b522%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b523 %d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b524%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b525 %d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b526