Աթաթուրքի ստորագրությամբ արխիվային փաստաթուղթ` երկու իսլամացված հայերի աքսորելու մասին

belge

Ինչպես հայտնի է, Թուրքիայում հայերի տեղահանումը շարունակվել է նաև 1930-ական թվականներին: Այսպես, թուրք պատմաբան Նևզաթ Օնարանը «Հանրապետության կողմից հայերի պիտակավորումը` առաջին անգամ քննականլույսի ներքո» վերնագրով իր հոդվածում այդ մասին նշում է. «… 1934 թ. հունիսի 14-ինընդունված և 2510 համարը կրող «Վերաբնակեցման մասին» օրենքի համաձայն` Թուրքիայի քարտեզը պաշտոնապես բաժանվեց 3 հիմքի` թուրքերեն խոսողներ ևչխոսողներ, թուրքական մշակույթի կրողներ և չկրողներ, թուրք եղողներ ու չեղողներ: «Վերաբնակեցման մասին» օրենքը կյանքի կոչվեց նախ Սասունում, այնուհետև` պետության Բրոնզե ձեռքը հարվածեց Դերսիմին (բառախաղ է. թուրքերեն tunç el նշանակում է բրոնզե ձեռք, Դերսիմը 1937-38 թթ. այստեղ տեղի ունեցածկոտորածներից հետո պաշտոնապես վերանվանվեց ԹունջելիԱկունքի խմբ.), և երբ Թուրքիայի արևելքում նման դեպքեր էին տեղի ունենում, արևմուտքում «Թուրքերենխոսիր» արշավով մեկնարկած գործընթացը համակարգված կերպով շարունակվում էր «Ունեցվածքի հարկի մասին» օրենքով և սեպտեմբերի 6-7-ին իրականացվածբնաջնջմամբ…» (Հոդվածն ամբողջությամբ տես` http://akunq.net/am/?p=40399 Ակունքի խմբ.):

Արդ, ստորև հրապարակում ենք Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստոագրությամբ մի փաստաթուղթ, որում հրահանգվում է Թուրքիայի մի շրջանից մյուսն աքսորել իբրև թե լրտեսությամբ զբաղված 2 իսլամացված հայերի: Փաստաթուղթը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնին է տրամադրել Թուրքիայի Հանրապետության վարչապետարանի հանրապետական արխիվում այն հայտնաբերած ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանը, իսկ թուրքերենից հայերեն թարգմանել` Մելինե Անումյանը:  

«Քանի որ պարզվել է, որ ծագմամբ հայ ազգից սերող և կրոնափոխության անվան տակ Գազիանթեփի (Այնթափ-Ակունքի խմբ.) Նիզիփ գավառում բնակություն հաստատած «Գյավուր» մականվամբ հայտնի Հասիչելի Սադըքը և էրզրումցի (կարնեցի-Ակունքի խմբ.) Էյուբը (իսկական անունը Հակոբ է) հաճախակի մեր սահմանն անցնելով` իրեր ու զենք են փախցրել և Սիրիայում ֆրանսիական ու դաշնակցական հետախուզական կազմակերպությունների հետ շփումներ ունենալով` լրտեսություն արել մեր դեմ, որոշվել է Սադըքին իր կնոջ` Այշեի և որդու` Ջենգիզի հետ մեկտեղ տեղափոխել և վերաբնակեցնել Ամասյա նահանգում, իսկ Էյուբին իր կնոջ` Բահիեի հետ միասին` Նիղդե նահանգում: Սույն որոշումը հաստատվել է 1937 թ. նոյեմբերի 2-ին Նախարարների խորհրդի կողմից` 1937 թ. հոկտեմբերի 15-ին Արտաքին գործերի նախարարության` 3417 համարը կրող առաջարկից հետո և 2848 համարը կրող օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն:

Թուրքիայի Հանրապետության նախագահ` Ք. Աթաթուրք

02.11.1937 թ.»:

Akunq.net