«Կարդում ենք միասին». ՀՀ սփյուռքի նախարարության նոր հաղորդաշարը

%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b61

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ամիսներ առաջ մեկնարկեց «Կարդում ենք միասին» հաղորդաշարը, որն իրականացվում է Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի հետ համագործակցությամբ և ցուցադրվում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Սփյուռքի ժամ» ծրագրի շրջանակներում:

«Հայերն այսօր»-ի  փոխանցմամբ՝ հաղորդաշարի նպատակն է մեծարել հայ գրականության դասականներին, խոնարհվել նրանց հիշատակի առաջ, ինչպես նաև պահպանել ու տարածել նրանց ստեղծագործությունները:

Ներկայացվող տեսանյութում միասին «կարդում» են Գևորգ Կռոյանը (ՌԴ), Հայկ Լեփեջյանը (Ավստրալիա), Սևակ Հակոբյանը (Լիբանան), Համիկ Ալեքսանդրյանը (Իրան), Արազ Դունկյանը (Սիրիա), Տիգրան Հովհաննիսյանը (ՌԴ), Շողիկ Փահլևանյանը (ՌԴ), Սեդա Խաչատրյանը (ՌԴ):