Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը

Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում Սիդնեյի ‹Norths› դահլիճում տեղի ունեցավ ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված համերգային ծրագիր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը` ուղղված Ավստրալիայի հայ համայնքին, ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդության ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը:

???????????????????????????????

Համերգային ծրագրում ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանը և Արսեն Գրիգորյանը, տաղանդաշատ երգչուհի Սոնա Շահգելդյանը, կոմպոզիտոր, էթնոջազի անզուգական կատարող Գարիկ Սարիբեկյանը և դաշնակահարուհի Տաթևիկ Հայրումյանը:

IMG_4059

Միջոցառմանը ներկա էին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, արժ. հայր Ավետիս Համբարձումյանը, Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ Վերապատվելի Հակոբ Սարգիսյանը, Հայ կաթողիկե եկեղեցու հովիվ գերաշնորհ հայր Բարսեղ Սուսանյանը, Բազմամշակութային և փոխհարաբերության հանձնախմբի նախագահ Ստեփան Քրքյաշարյանը, Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկենդերյանը, Ռայդի քաղաքապետարանի խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը, համայնքի եկեղեցիների, կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երեկոն ընթացավ չափազանց ջերմ մթնոլորտում` անսահման ոգևորություն և հուզմունք պարգևելով հանդիսատեսին` նախատեսվածից մեկ ժամ ավել շարունակվելով:

IMG_4089

Ծրագիրն ավարտվեց գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի օրհնանքի և բարեմաղթանքի խոսքով: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը նման նախաձեռնության համար` գնահատելով այն որպես աննախադեպ միջոցառում, շնորհավորեց կատարողներին՝ փայլուն ելույթի և ներկաներին՝ այսչափ ոգևորություն պարգևելու համար:

Հաջորդ համերգը տեղի կունենա նոյեմբերի 30-ին Մելբուռն քաղաքում:

Գ. Մնացականյան, Ավստրալիա, Սիդնեյ

Scroll Up