«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն – 2017

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017 թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում`
1. «Մայրենիի պաշտպան» (անհատներ),
2. «Լավագույն հայկական կրթօջախ»,
3. «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն»,
4. «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների մրցույթ (նկար, քանդակ (լուսանկար), երգ, բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, էսսե և այլն):
«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:
1. «Մայրենիի պաշտպան» (անհատների համար) մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի կրթության և դաստիարակության գործում:
Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի և գ րական գործիչներ:
2. «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում նշանակալի ներդրում ունեցող հայկական կրթօջախներին, խթանել նրանց ստեղծումն ու ազգապահպան գործունեությունը:
3. «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն» մրցույթի նպատական է ակտիվացնել և խրախուսել Սփյուռքի երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների գործունեությունը՝ կարևորելով նրանց դերակատարությունը համահայկական, համազգային խնդիրների լուծման գործում:
Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող երիտասարդական կառույցները, ինչպես նաև՝ ուսանողական կազմակերպությունները, որոնք.
- Գրանցված են տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան կամ գործում են տեղի հայկական համայնքի, մշակութային, եկեղեցական կառույցներին կից կամ համալսարաններում:
- Ունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ:
4. «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների մրցույթը (նկար, քանդակ (լուսանկար), երգ, բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, էսսե և այլն) նպատակ ունի նպաստել հայրենասիրական զգացումների, ազգային ինքնագիտակցության, պատմական և մշակութային գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը:
Մասնակիցները կարող են ներկայացնել արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող աշխատանքներ՝ նկար, քանդակ, փայտագործական, խեցեգործական իր/առարկա, երաժշտական ստեղծագործություն, բանաստեղծություն, շարադրություն և այլն:
Աշխատանքները ներկայացնելիս պետք է նշել՝ հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, բնակության երկիրը, քաղաքը, ստեղծագործության անվանումը, հասցեն (էլեկտրոնային) և հեռախոսահամարը, ինչպես նաև կրթօջախը, մշակութային հաստատությունը, մանկապատանեկան կենտրոնը, արվեստի դպրոցը կամ խմբակը, ուր սովորում է ստեղծագործության հեղինակը (տվյալները թերի ներկայացնելու դեպքում հայտը չի ընդունվի):
Մրցույթն անցկացվում է երկու փուլով.
- Համայնքներում անցկացվում է մրցույթի առաջին փուլը, որի արդյունքում ընտրված ստեղծագործություններն ուղարկվում են ՀՀ սփյուռքի նախարարություն:
- Երկրորդ փուլում նախարարության կողմից ձևավորված մրցութային հանձնախումբը աշխատանքների գնահատման արդյունքում հայտարարում է մրցույթի հաղթողներին:
ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԼՐԱՑՎԱԾ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1–Ը:
Մրցույթների արդյունքները կամփոփվեն 2017 թ. դեկտեմբեր ամսին:
Մասնակցության հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել.
– կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),
– համայնքի, կառույցի կամ դպրոցի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր (հաստատված կնիքով և ղեկավարի ստրոագրությամբ),
– յուաքանչյուր անվանակարգի համար դիմողի գործունեության նկարագիր,
-նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր, որոնք կփաստեն մրցանակաբաշխությանը դիմողների կողմից իրականացված հայապահպանական ծրագրերի մասին:
Մրցութային հանձնախումբը կարող է դիմել հայտատուին` վերջինիս գործունեությունը լուսաբանող լրացուցիչ տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլ լրացուցիչ նյութեր տրամադրելու խնդրանքով:
Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն մասնագիտական մրցութային հանձնախմբի կողմից:
Հայտադիմումը կարող եք ներբեռնել www.mindiaspora.am նախարարության պաշտոնական կայքէջից կամ www.hayernaysor.amէլեկտրոնային թերթից, լրացնել, ստորագրել, համայնքային կազմակերպության (կամ եկեղեցու) կամ կրթօջախի կողմից տրված երաշխավորագրի հետ միասին ուղարկել gitakrtakan.diaspora@yandex.ru, gitakrtakan-diaspora@mail.ru, mshakuyt.diasopora@mail.ruէլեկտրոնային հասցեներին:
Մրցանակաբաշխության իրականացման պատասխանատու՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն (հեռ.՝ +374 10 58 56 01 (7-00), +374 60 500-830):
«Հայապահպանության գործում նշանակելի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2017 թ. մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը կտեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում`www.mindiaspora.am կամ «Հայերն այսօր» (www.hayernaysor.am) էլեկտրոնային թերթում:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2-application-mayrenii-pasht-anhat
3-eritasardakankazmakerputyun-1