Հայաստանի դրոշը` Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռնագագաթի վրա

%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd-%d5%af%d5%a1%d5%ac%d5%ba%d5%a1%d5%af%d5%ac%d5%ab%d5%b5%d5%a1%d5%b64

Ակոնկագաուան գտնվում է արգենտինյան Մենդոսայի մարզում` Չիլիի սահմանից ոչ հեռու, եւ հանդիսանում  է Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռնագագաթը, որի բարձրությունը հասնում է մոտավոր հաշվարկներով 6960 մետրի։

Հանրահայտ Ալյասկայում գտնվող եւ Հյուսիսային Ամերիկայի Դենալի կամ Մաք-Քինլի ամենաբարձր գագաթը (6194 մ), ինչպես նաեւ՝ Էլբրուսը (5642 մ) ու Մոնբլանը (4810 մ) ավելի վաղ նվաճած լիբանանահայ Ավետիս Կալպակլիյանը 2017 թվականի հունվարի վերջին էր իր լիբանանցի ընկեր Ազզամի հետ Արգենտինա հասել, որպեսզի ռեկորդային հերթական հաղթանակը գրանցի … Հայաստանի դրոշն իր ձեռքում։

Լիբանանում եւ նրա սահմաններից դուրս քաջ հայտնի մարզիկ Ավետիս Կալպակլիյանը մասնագիտացած է հատկապես ալպինիզմի մեջ, որը սիրել ու որին նվիրվել է ամբողջությամբ։ Բավականին մեծ փորձ ունի նաեւ հաջողությամբ իրագործված միջազգային արշավախմբերի կազմակերպման գործում։ Այս ամենով չի սահմանափակվում նրա հետաքրքրությունների շրջանակը. Ավետիսը հրաշալի արդյունքներ ապահոված հեծանվորդ է, տարբեր մարաթոնների ակտիվ մասնակից, Կարմիր Խաչի փրկարարական ջոկատի պատրաստված ու գործունյա անդամ, դաշտային ծաղիկների ֆանատիկ լուսանկարիչ։

Ջերմությամբ եւ խանդավառությամբ էին դիմավորել ալպինիստներին Մենդոսայում։ Հեշտ չէր Ակոնկագուիի նվաճումը։ Դեպի գագաթ ճանապարհը քառակի անգամ դժվարացնում էր նաեւ տասը ժամ անդադար տեղացած ձյունը: Տղաներին միացել էր նաեւ Գիյերմինա Էլիասը` լիբանանյան արմատներ ունեցող Մենդոսայի բնակչուհիներից մեկը։

ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd-%d5%af%d5%a1%d5%ac%d5%ba%d5%a1%d5%af%d5%ac%d5%ab%d5%b5%d5%a1%d5%b61%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd-%d5%af%d5%a1%d5%ac%d5%ba%d5%a1%d5%af%d5%ac%d5%ab%d5%b5%d5%a1%d5%b62 %d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd-%d5%af%d5%a1%d5%ac%d5%ba%d5%a1%d5%af%d5%ac%d5%ab%d5%b5%d5%a1%d5%b64%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd-%d5%af%d5%a1%d5%ac%d5%ba%d5%a1%d5%af%d5%ac%d5%ab%d5%b5%d5%a1%d5%b63%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd-%d5%af%d5%a1%d5%ac%d5%ba%d5%a1%d5%af%d5%ac%d5%ab%d5%b5%d5%a1%d5%b65%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd-%d5%af%d5%a1%d5%ac%d5%ba%d5%a1%d5%af%d5%ac%d5%ab%d5%b5%d5%a1%d5%b66 %d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd-%d5%af%d5%a1%d5%ac%d5%ba%d5%a1%d5%af%d5%ac%d5%ab%d5%b5%d5%a1%d5%b67