Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորական ուղերձ է հղում Արցախին՝ հանրաքվեի կապակցությամբ

%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) շնորհավորական ուղերձ է հղում Արցախի ժողովրդին՝ փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրն Արցախի նոր սահմանադրության88%-ով հաստատման կապակցությամբ: Սա Արցախում անցկացված երրորդ հանրաքվեն է՝ 79,314 ընտրողների մասնակցությամբ՝ քվեարկությանը հաշվառված քաղաքացիների մոտ 76,44% -ի:

  • Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Արցախի Հանրապետությանն՝ իր հիմնարար իրավունքներն իրականացնելու և այս նոր սահմանադրության ընդունման առթիվ, որը պաշտպանում է իր քաղաքացիների հիմնարար իրավունքները», – նշել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

Երկուշաբթի կայացած հանրաքվեն արդիականացնում է Արցախի Սահմանադրությունը նորմերով, որոնք առավել ամրապնդում են ժողովրդավարական գործընթացը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատություններն երաշխավորող ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծում, ապահովում դատական համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը և ընդլայնում անմիջական ժողովրդավարություն Արցախի ժողովրդի համար: Այս հանրաքվեն փոխում է կառավարման ձևը կիսանախագահականից լրիվ նախագահականի և նախատեսում է նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել հինգ տարին մեկ: Բացի այդ, քաղաքացիները քվեարկությամբ հաստատել են Լեռնային Ղարաբաղ Հանրապետության՝ տարածաշրջանի ռուսականացված անվան պաշտոնապես վերանվանումը պատմական հայկական անվամբ՝ Արցախ:

Արցախի Հանրապետությունն ապացուցում է, որ նրա ժողովրդավարությունը վեր է Ադրբեջանի բռնապետությունից

  • Այս նոր սահմանադրությունը հույս է պարունակում: Քաղաքացիական բնակչությունն անարդարացի և սարսափելի հարձակումների է ենթարկվել 1980-ականների վերջից ի վեր, որոնք շարունակվում և սրվում են նաև այսօր՝ չնայած կնքված հրադադարի համաձայնագրերի: Սակայն այդ պատերազմի կիզակետում հայերը շարունակում են կրթել իրենց երեխաներին, կառուցել ավելի լավ հասարակություն, խթանել արվեստը և շարունակել մնալ հավատքով՝ որպես առաջին քրիստոնյա ազգի մաս: Արցախում լիարժեք ժողովրդավարություն է՝ լիովին հակադրվելով Ադրբեջանում Ալիևի ճնշողական վարչակարգի, որը շարունակում է փորձել լուծել խնդիրները՝ հայերին վերացնելով», – հայտարարել է Համագումարի երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Քվեարկելուց հետո նախագահ Բակո Սահակյանն ասել է. «Նոր սահմանադրության հանրաքվեն առաջադիմական քայլ է մեր պետականաշինության գործընթացում՝ արտահայտնելով վստահություն, որ հանրաքվեն, ինչպես մեր երկրում ցանկացած նման միջոցառում, տեղի կունենա ազատ և թափանցիկ ձևով, միջազգային նորմերին և սկզբունքներին լիովին համապատասխան»:

Խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, իրավաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ ամբողջ աշխարհից, օրինակ Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Միացյալ Թագավորությանց ի թիվս այլոց, վերահսկել են ընտրություններն Արցախում: Միջազգային դիտորդներն ընդունել են, որ քվեարկությունն անցկացվել է ժողովրդավարական եղանակով: Դիտորդներից մեկը՝ Եվրոպական միության պատգամավոր Էլենի Թեոխարուսն հավելել է. «Այստեղ` Արցախում տեսնում եմ բարգավաճում և առաջընթաց: Ժողովրդավարությունն ու ազատությունը պետք է առաջին հերթին պաշտպանված լինեն: Ուրախ եմ տեսնել, որ երկրի կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերն է գործադրում՝ բնակչության կենսամակարդակը բարձրացնելու և երկիրը զարգացնելու համար»:

Դավիթը կրկին հաղթեց Գողիաթին

Պատմական հայկական շրջան Արցախն անկախացել է 1991թ.՝ հետևելով Խորհրդային Սահմանադրության պայմաններին և երբեք Ադրբեջանի մաս չի եղել: 1980-ականների վերջին Արցախի ինքնորոշման իրավունքը հաստատող իրավական ակտերին ի պատասխան՝ Ադրբեջանը հակադարձեց արատավոր ջարդերով և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով՝ խորհրդային ուժերի հետ համատեղ, որն այն ժամանակ լայնորեն շրջանառվեց մամուլում և դատապարտվեց: Միացյալ Նահանգների բարոյական աջակցությամբ՝ 1992թ. Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի կիրարկմամբ (որը պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի կողմից հարձակողական ուժի կիրառման դեպքում թե Հայաստանի, թե Արցախի դեմ) և Կոնգրեսի կողմից շարունակական ֆինանսական օժանդակությամբ քրիստոնյա հայերը գոյատևեցին և Խորհրդային միության փլուզումից հետո պաշտպանեցին իրենց ազատությունը ռազմի դաշտում՝ կայուն ժողովրդավարությամբ, կենսունակ քաղաքացիական հասարակությամբ և զարգացող շուկայական տնտեսությամբ:

  • 1994 և 1995թթ. կնքված պարտադիր հրադադարի համաձայնագրեր կան Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև, որոնք վերահաստատվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Եթե Ալիևի վարչակարգը չի կարող պահել իր խոսքը ստորագրված պայմանագրերում, պատճառ չկա վստահելու, որ նա կպահպանի մշտական խաղաղություն գործարքը: Պարզ է, որ նա չի կարող խաղաղություն ապահովել, եթե նա պետք է պահպանի իր ներքին դիրքը, և պարզ է, որ Արցախի ժողովուրդն ավելի մոտ է ամերիկյան արժեքներին և քաղաքակիրթ մարդկանց արժեքներին՝ ընդդեմ բարբարոսության», – հայտարարել են Համագումարի համանախագահները: «Խաղաղ հանրաքվե անցկացնել և շարունակել ապրել արժանապատվորեն և ազատ. սա ոգեշնչող է և լավագույն կողմից է բնութագրում մարդկային ոգին: Հպարտանում ենք նրանցով, ողջունում նրանց, և բոլոր բարեխիղճ և ազնիվ մարդկանց պես պարտավորվում ենք՝ տեսնելով, որ նրանց հաջողվում է ապրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պահպանմամբ», – նրանք հավելել են:

Այս ուղին շարունակվում է նույնիսկ, երբ Ադրբեջանը բացառիկ նավթային հարստություն է կուտակել, խավիարային դիվանագիտությունը ձեռք է բերել նոր քաղաքական ընկերներ, ովքեր շարունակաբար բացահայտվում են արտերկրի մայրաքաղաքներում, ինչպես նաև զինվորագրված արմատական ջիհադիստներ, որոնց ԻԼԻՊ-ի ոճով գլխատումները և այլ գործելաոճերն աճող սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար:

Շփման գծի վերաբերյալ Արցախի պաշտպանության նախարարության զեկույցների համաձայն՝ այս տարեսկզբից ի վեր ավելի քան 2000 փաստագրված հրադադարի խախտումներ են եղել Ադրբեջանի կողմից, հնչել են ավելի քան 23,000 կրակոցներ: Երկու ամսից քիչ ժամանակահատվածում, այդ թվում` Սուրբ ծննդյան տոնին՝ հունվարի 6-ին, Ադրբեջանի բանակը անողոքաբար հարձակվել է Արցախի ու նրա քաղաքացիների վրա՝ նույնիսկ թիրախավորելով մանկապարտեզներ և դպրոցներ՝ խաղաղ կարգավորման ցանկության ոչ մի նշան չցուցաբերելով:

Միավորված ազգերի կազմակերպությունը և բոլոր համապատասխան կողմերը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբին լիազորել են խաղաղության համաձայնագիր միջնորդել, սակայն Ալիևի վարչակարգը տարիներ շարունակ հետևողականորեն հեռանում է խաղաղ պայմաններից, և նույնիսկ սպառնում է լքել համաձայնեցված միջազգային գործընթացը՝ երբ հարմար է գտնում: Ալիևի ռեժիմը նույնիսկ արգելել է քաղաքացիական հասարակության շփումներն ադրբեջանցիների և հայերի միջև՝ հալածելով այն ադրբեջանցիներին, ովքեր որևէ կերպ ենթադրաբար բաց են երկխոսության համար:

Ավելի վաղ այս ամիս մեկ այլ բռնապետ՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանին արտահանձնեց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի լրագրող Ալեքսանդր Լապշինին՝ ընդամենը հաղորդում պատրաստելու նպատակով Արցախ ճանապարհորդելու համար՝ ամրապնդելով Ալիևի վարչակարգի բնութագիրը և հաստատելով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցները: Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն օրինակ, հետևյալն է ներկայացրել Ադրբեջանի վերաբերյալ 2016թ.: «Չբավարարվելով բազմակարծության բոլոր ձևերի ջախջախմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևն իր մնացած քննադատների դեմ անողոք պատերազմ է մղում 2014 թվականից ի վեր: Անկախ լրագրողները և բլոգերները բանտ են նետվում, եթե նախքան այդ նրանք չեն ենթարկվում ահաբեկման, հետապնդումների, ծեծի, շանտաժի կամ կաշառքի: Որոշ անկախ լրատվամիջոցների, օրինակ` Zerkalo և Azadlig, արդեն տնտեսապես խեղդել են: Այլոք, օրինակ` Radio Azadlig, փակվել են ուժով: Փորձելով ստիպել առավել անհնազանդներին (կամ նրանք, ովքեր շարունակում են պայքարել տարագրության մեջ, օրինակ՝ Էմին Միլլին և Գանիմաթ Զահիդը) ենթարկվել՝ իշխանությունները նաև ահաբեկում են ընտանիքի անդամներին»:

Քվեարկությանը գրանցված ընտրողների ավելի քան երեք քառորդի մասնակցությամբ և ընտրողների ավելի քան 87% -ի աջակցությամբ նոր սահմանադրության նախագծի ազգային հանրաքվեն ժողովրդավարական հաջողություն էր: Ըստ Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարության, §Փետրվարի 20-ի հանրաքվեն դարձավ կամարտահայտության հերթական ակտ Արցախի ժողովրդի համար, որն իրացնում է միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված անկապտելի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր ապագան»:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը:  Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է: